Virgin Galactic-ը պայմանագիր է ստորագրել ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության հետ, որը իրավունք է տվել իրականացնել չարտերային տիեզերական թռիչքներ օգոստոսի սկզբից:
Virgin Galactic -ի գլխավոր տնօրեն Ջորջ Վայթսայդսը հայտարարել է, որ տվյալ պայմանագիրը ավելի է մոտեցրել ընկերությանը իր վերջնական նպատակին՝ առաջին կանոնաոր չվերթներին դեպի տիեզերք:
Ըստ ստորագրված փաստաթղթերի՝ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը կհամակարգի չվերթները օդային երթևեկության կառավարման համակարգով: Ներկայումս ավելի քան 600 մարդ վճարել է $ 250,000 դոլար, որպեսզի ճանապարհորդի SpaceShipTwo-ով. գրում է Тelegraph-ը: