ԱՄՆ. United Airlines-ը մտածել է «ուղեբեռային բաժանորդագրություն»

Շատերը ինքնաթիռով թռիչքի  լավագույն գինը որոնելիս շատ ժամանակ են վատնում մատչելի սակագին գտնելու համար, բայց բոլոր ջանքերը ապարդյուն են լինում, երբ գործն հասնում է ուղեբեռի գնին: United Airlines-ը մշակում է նոր ծրագիր ուղևորների համար, որը կօգնի նվազեցնել ուղեբեռի ծախսերը: Ամերիկյան ավիաընկերությունը դարձավ առաջինը` առաջարկելով ուղևորներին ուղեբեռի տեղափոխման տարեկան բաժանորդագրություն:

 "baggage Subscription"

Հիմնական սակագինը նրանց համար, ովքեր թռչում են  միայն ԱՄՆ-ի տարածքում, կազմում է 349 դոլար տարեկան ստանդարտ պայուսակի համար: Ուղեբեռի երկու տեղը տարեկան արժե 31 դոլար` ի հավելումն հիմնական սակագնի: Արդյունքում, երկու անձից կազմված ընտանիքի համար, ովքեր  ճանապարհորդում են յուրաքանչյուրը մեկ ուղեբեռով, վճարը տարեկան կազմում է 492 դոլար, բայց դա միայն ԱՄՆ-ի համար է: Եթե մարդը թռչում է Հարավային և Հյուսիսային Ամերիկայով, հիմնական սակագնին կավելանա նաև 103 դոլար, իսկ ամբողջ աշխարհում ճանապարհորդելու համար պետք է վճարել 820 դոլար:

United-Economy-Plus

Ինչպես գրում է news.com.au-ն` նրանք, ովքեր ճանապարհորդում  են   ԱՄՆ-ով տարեկան 6 անգամից ոչ քիչ, կշահեն` այս ծրագրից օգտվելով: Եվս մեկ տարեկան բաժանորդագրություն վերաբերվում է նրանց, ովքեր տեղ են ամրագրում Economy Plus-ում, որը  առաջարկում  է ավելի ընդարձակ տեղ ոտքերի համար և ինքնաթիռի ելքի մոտ: Այդ բաժանորդագրությունը տարեկան կարժենա 499 դոլար:

You might also like