TripTogether-ը ներկայացրել է նոր ծրագիր այն զբոսաշրջիկների համար, որոնք չեն ցանկանում ճանապարհորդել միայնակ, բայց ընկեր էլ չեն գտել դեռ: Նոր ծրագիրը կթույլատրի արագ գտնել ճանապարհային ընկեր աշխարհի ցանկացած երկիր հանգստի մեկնելու համար. ուրախացնում է միայնակ զբոսաշրջիկներին Travel Daily News-ը:
Ինչպես բացատրել է Էնտոնի Վոլպը՝ մարքետինգի բաժնի պետը, պրոֆիլի գրանցումից և դիտարկումից անմիջապես հետո զբոսաշրջիկը քարտեզի վրա ընտրում է այն վայրը, որտեղ կցանկանա մեկնել: Այնուհետև հարկավոր է դիտարկել զբոսաշրջիկների տվյալները, որոնք ևս ցանկանում են մեկնել նույն վայրը: Այն բանից հետո, երբ կգտնվի համապատասխան մարդը, որի հետ համընկնում են զբոսաշրջիկի տվյալները, կարելի է ուղարկել հաղորդագրություն պոտենցիալ ընկերոջը և ճշտել հետագա ծրագրերը: