ԱՄՆ-ի Մեդորա քաղաքում որոշել են զբոսաշրջիկներին զարմացնել կախաղանով

Հյուսիսային Դաքոթայի Մեդորա քաղաքում որոշել են զբոսաշրջիկների ուշադրությունը գրավել նոր տեսարժան վայրով` կախաղանով. հայտնում է  The Telegraph-ը: Քաղաքի քաղաքապետ Դուգ Էլիսոնը  (Doug Ellison) քաղաքային նախագծերի կոմիտեին խնդրել է թույլատրել նոր տեսարժան վայրի` կախաղանի  կառուցումը:

Քաղաքային հատակագծման հանձնաժողովը կքվեարկի քաղաքապետի առաջարկի օգտին: Հարկ է նշել, որ այդ գաղափարը զարմացրել է նրանց: Քաղաքապետի խոսքերով, երբ իր մտահաղացումը բարձրաձայն հայտնել է, հանձնաժողովի անդամները հինգ վայրկյան  լռությունից  հետո մտածել են, որ ամենայն հավանականությամբ դա կատակ է: Մեդորա քաղաքը հիմնադրվել է 1883 թվականին: Բազմաթիվ զբոսաշրջիկներ այցելում են Մեդորա, որպեսզի լինեն  Theodore Roosevelt National Park-ում, 19-րդ դարի  Chateau de Mores ամառանոցում, զբաղվեն որսորդությամբ, կամ էլ ներկա գտնվեն    Medora Musical երաժշտական փառատոնին:

Քաղաքապետի կարծիքով` նոր տարօրինակ տեսարժան վայրի ի հայտ գալով ավելի կզարգանա քաղաքի զբոսաշրջությունը: Կախաղանի  շինարարության  համար անհրաժեշտ սարքավորումները ձեռք կբերեն աճպարարության սարքավորումներ մատակարարողներից. իրականում այն ոչ ոքին ոչ մի վնաս չի պատճառի:

You might also like