ԱՄՆ. Ռիչարդ Գիրը հրավիրում է իր «սեքսուալ և ռոմանտիկ» բուտիկ-հյուրանոցը (ֆոտո)

Հոլիվուդյան հայտնի աստղ Ռիչարդ Գիրը հրավիրում է իր «Bedford Post» բուտիկ-հյուրանոց, որը պատկանում է իրեն և կնոջը` Քերրի Լոուելին: Գիրը կատակով նշում է, որ ներքին հարդարանքի և դետալների ընտրության հարցում ինքը հետևել է, որպեսզի ամեն ինչ լինի սեքսուալ: Միևնույն ժամանակ նրա կինը հետևել է, որպեսզի մթնոլորտը լինի «ռոմանտիկ և ինտիմ», արդյունքում` հյուրանոցը պետք է որ դառնա «սեքսուալ և ռոմանտիկ» միաժամանակ: «Սա հանգստի և միայնության վայր է»,-ընդգծում է Քերրին:

Հյուրանոցը տեղակայված է հանգիստ, «ննջեցնող» Բրեդֆորդ քաղաքում` Նյու Յորքի մոտ: «Bedford Post»-ը  վերանորոգված ամառանոց է,  որը կառուցվել է 18-րդ դարում: «Աստղային» զույգը հյուրանոցը գնել է հանգստի և ձիավարության համար: Ավելի ուշ որոշվել է տունը վերածել փոքրիկ և  հարմարավետ բուտիկ-հյուրանոցի, որտեղ հաջողվել է համատեղել շքեղությունն ու գյուղական ոճը: Հյուրանոցը ունի 8 համար, յոգայի սրահ, մեծ տարածք մեդիտացիայի և ռելաքսի համար, ռեստորան, բար և սրճարան, որտեղ մատուցվում են ուտեստներ համադամասերների համար. այս մասին հայտնում է CNN-ը:

You might also like