Կենտուկի նահանգի Նյուպորտե քաղաքի Packhouse Meats ռեստորանը հայտնվել է մամուլի հոդվածներում՝ շնորհիվ իր նորարարության. ռեստորանի այցելուներին խստիվ արգելվում է մատուցողներին թեյավճար թողնել:
Ինչպես գրում են տեղական ԶԼՄ-ները` «թեյավճար չտալ» գրությունները զգուշացնում են այցելուներին, որ իրենք չպետք է պարգևատրեն հաստատության աշխատակիցներին: Բայց այս քայլը ռեստորանի սեփականատիրոջը շատ թանկ է արժեցել:
Նա դժգոհել է, որ ստացել է բավականին շատ բացասական արձագանք այցելուներից, ովքեր շտապել են պաշտպանել մատուցողներին: Նա ստիպված է եղել բացատրել, որ մատուցողները ստանում են ամեն ժամվա համար 10 դոլար և 20% յուրաքանչյուր արդորագրից: