ԱՄՆ. Լոս Անջելեսի ռեստորանում առանց հեռախոսի այցելուներին կտրվեն զեղչեր

Լոս Անջելոսի Eva ռեստորանում այցելուներին տրվում են զեղչեր, եթե նրանք համաձայնվեն անջատել բջջային հեռախոսը և թողնել այն մուտքի մետ: 5%  զեղչի մասին այցելուներին մատուցողները  տեղեկացնում են մուտքի մոտ: Մոտենալով և պատվերն ընդունելով` նրանք այցելուներին առաջարկում են հավաքել բջջային հեռախոսները և տանել մուտքի մոտ, որտեղ դրանց կհետևի հյուրընկալուհին:

Ըստ ռեստորանի սեփականատիրոջ` զեղչի օգնությամբ նա հույս ունի օգնել այցելուներին «զգալ պահը, վայելել ոչ միայն ուտեստը, այլև միմյանց ներկայությունը»: Նա նաև նշել է, որ նոր առաջարկից օգտվում է այցելուների կեսը, իսկ նրանցից ոմանք նույնիսկ վերջում շնորհակալություն են հայտնում ղեկավարությանը որոշակի ժամանակով հեռախոսներից ազատվելու հնարավորության համար:

You might also like