Ֆլորիդայի էկոլոգիական այգին ներկայացրել է նոր անսովոր զվարճանք հյուրերի համար: Բացի սովորական զբոսանքից կամ ձիավարությունից՝ այստեղ կարելի է նաև հեծանիվ վարել, բայց ոչ թե գետնին, այլ՝ օդում: Կուսական անտառով զբոսանքը ամենահաճելի զբաղմունքը չէ:
Նոր զվարճանքը՝ Cypress Canopy Cycle-ը, ճոպանուղու և հեծանվաուղու խառնուրդ է և Florida Ecosafari այգում նոր հնարավորություններ է բացում բնության սիրահարների համար: Հարմար տեղավորվելով աթոռին և պտտելով ոտնակները՝ կարելի է ուսումնասիրել անտառային կյանքը շուրջ 7 մետր բարձրությունից և անսովոր տեսանկյունից:
Ժամանցը հասանելի է բոլորին, ովքեր 10 տարեկանից բարձր են և կշռում են 110 կգ-ից ոչ ավել: