Սանտա-Ֆե բերքի փառատոնը (Նյու Մեքսիկո նահանգ, ԱՄՆ) շուտով կսկսվի: Տարածաշրջանում նոյեմբեր ամիսը կդառնա գինու և սննդի ամիս: Նախատեսված է բազմաթիվ շոո- ծրագրեր և ուրախ մրցույթներ, բայց դա դեռ վերջը չէ: Բերքի փառատոնը, անշուշտ, համարվում է երկրի խոհանոցային ամենաշքեղ տոներից մեկը:
Բազմաթիվ մարդիկ և ընկերություններ, որոնք կապ ունեն սննդի արդյունաբերության հետ, իրենց պարտքն են համարում նոյեմբերին այցելել Նյու Մեքսիկո: Եվ դա ոչ միայն նրա համար, որ իրենք մեծ հնարավորություն ունեն գովազդելու իրենց ապրանքը: Այստեղ կանցկացվի բազմաթիվ մրցույթներ տարբեր տեսակի դելիկատեսներ արտադրողների միջև: Իսկ գլխավոր մրցանակները կլինեն հասարակ մարդկանց շրջապատում ճանաչելիությունը, ինչպես նաև` մեդալները:
Ռեստորանները կներկայացնեն իրենց լավագույն շեֆ խոհարարներին, սրճարանները կառաջարկեն լավագույն քաղցր և ախորժաբեր բաղադրատոմսերը, իսկ բարերը կառաջարկեն իրենց հեղինակային խմիչքները:
Այնպես որ, եթե դուք ցանկություն ունեք այցելել այնտեղ, որտեղ կլինի ամեն ինչ, որը դուք դեռ չեք փորձել, ապա ԱՄՆ-ն ձեր հիմնական զբոսաշրջիկային ուղղությունը կլինի: