Նյու Յորքի Փարք Ավենյուում գտնվող աշխարհահռչակ և շքեղ «Waldorf Astoria» հյուրանոցը անցկացնում է իրերի վերադարձման «համաներում»: Հնարավոր է, որ լինելով նման գեղեցիկ համարներում, հյուրերը ցանկացել են ինչ-որ բան վերցնել՝ որպես հուշանվեր: Բայց հիմա Waldorf Astoria հյուրանոցի ադմինիստրացիան իրականացնում է կորած իրերի համաներում, այսինքն, բոլոր նրանք, ովքեր «վերցրել են ինչ-որ բան՝ որպես հիշողություն այդ հյուրանոցից» կարող են վերադարձնել այդ իրերը հյուրանոցին. հայտնում է The Telegraph-ը:
Հարկ է նշել, որ հյուրանոցում այդ իրերը նրբանկատորեն չեն անվանում գողացված, այլ պարզապես «կորած», հետևաբար՝ վերադարձնելու դեպքում «անձնական» հարցեր չեն տրվի: «Համաներումը» մեկնարկել է դեռևս տարվա սկզբին և ար-դեկո ոճի այս հյուրանոց են վերադարձրել մի շարք իրեր, մանրուքներ, այդ թվում՝ այստեղ մեղրամիս անցկացրած մի զույգի «Չանհանգստացնել» ցուցանակը: Շատ զարմանալի իրեր հյուրանոցին ուղարկել են մի խումբ տեր և տիկին Ջեյն և Ջո Դուեր ամբողջ ԱՄՆ-ից, սկսած Կալիֆորնիայից, մինչև Տեխաս:
Հետաքրքիր ծանրոց է եկել ոմն Բրիջիդ Բրաունից, ով ուղարկել է երեք արծաթե գդալ, որոնք «երեք սերնդից սերունդ» փոխանցվել են: Տիկին Բրաունը գդալները ստացել է պապիկից, «նա չի էլ պատկերացրել, որ նա կարող էր դրանք գողանալ»: Վերադարձված իրերը կցուցադրվեն հյուրանոցի նախասրահում, բայց «համաներված» բոլոր իրերի պատմությունը մանրամասն կներկայացվի Facebook-ում և Twitter-ում հյուրանոցի էջում: