Այս եկեղեցին համացանցում հայտնի է դարձել և հարյուրավոր զբոսաշրջիկների գրավում է իր «հավի դեմքով»: Մեծ կլոր պատուհանները հիշեցնում է երկու աչքեր, իսկ կղմինդրը կտուցի տեսք ունի: Անսովոր եկեղեցին գտնվում է Ֆլորիդայում` Թամպա Բեյում` ծովի ափին, և այցելուները մշտապես կանգ են առնում, որպեսզի լուսանկարվեն այդ տարօրինակ կառույցի մոտ:
Եկեղեցու խորհդի անդամ Դի Դի Փարքերի խոսքերով` նա շատ ուրախ է, որ կառույցը մարդկանց երջանկություն է պարգևում, բայց նա անգամ չի էլ իմացել, որ այն համացանցում էլ է հայտնի դարձել: Եկեղեցու շենքը հիմնադրվել է 1944 թվականին` ձկնորսների խմբի կողմից: Սուրբ խաչը օգտագործվել է որպես ծովային ուղեցույց իրենց նավահանգիստ վերադառնալու ժամանակ: Դրա ստեղծողներ չեն նախատեսել, որ այն նման կլինի հավի: Եկեղեցին օգտագործվում է որպես կողմնացույց. թևերը ցույց են տալիս արևելքը և արևմուտքը, իսկ կտուցը և պոչը խորհրդանշում են հյուսիսը և հարավը: