Հայտնի երաժիշտ Ջոն Բոն Ջովին Նյու Ջերսի նահանգում բացել է բարեգործական ռեստորան: Soul Kitchen անվանումով ռեստորանը տեղակայված է Ռեդ Բենք քաղաքի նախկին ավտոմոբիլային արհեստանոցում: Դրա ստեղծման վրա ծախսվել է մեկ տարի և 250 հազար դոլար: Հաստատությունը, որի սեփականատերը նաև Բոն Ջովիի կին Դորոթին է, կաշխատի «վճարիր ինչքան կարող ես» սկզբունքով:
Ռեստորանի մենյուում ուտեստի մոտ գրված չէ գինը, և այցելուները կարող են սեղանին թողնել այնքան գումարը, ինչքան որ հարկ կհամարեն: Եթե այցելուները չեն ունենա միջոց սննդին համար վճարելու, ապա իրենց կառաջարկվի որևիցե մի աշխատանք կատարել ռեստորանում: Բոն Ջովին նշել է, որ խոսքը հենց ռեստորանի մասին է, ոչ թե արագ սննդով, համբուրգերներով և տապակած կարտոֆիլներով «անվճար խոհանոցի»:
Երաժիշտի խոսքերով, իր հաստատությունում կմատուցվի միայն առողջարար և օգտակար սնունդ, իսկ սեղանները կսպասարկվեն բոլոր կանոնների համաձայն: Ռեստորանը ստեղծվել է աղքատության դեմ պայքարի Jon Bon Jovi Soul Foundation բարեգործական հիմնադրամի միջոցներով, որը ստեղծվել է 2006 թվականին: Բոն Ջովիի հիմնադրամը մասնավորապես հովանավորել է ցածր եկամուտ ունեցող ընտանիքների 260 տների շինարարությունը: