ԱՄՆ. արվեստը միջազգային օդանավակայաններում

Ճանապարհորդությունը դեպի մեկ այլ երկիր իրենից ենթադրում է ծանոթություն մշակույթի, ավանդույթների, տեսարժան վայրերի հետ, սակայն զբոսաշրջիկները ոչ հաճախ են կարողանում տեսնել այդ ամենը: Հատկապես դրանցից քիչ օգտվում են բիզնես զբոսաշրջիկները, որոնք կարճ ժամանակում հազիվ հասցնում են իրենց աշխատանքային ծրագրերը ավարտել:

Շատ հավանական է, որ հենց նրանց տուն դարձի ժամանակ հաճելի կլինի այցելել ցուցահանդեսների, որոնք գործում են օդանավակայաններում: CNN-ը ներկայացնում է մի շարք պատկերասրահներ, որոնք տեղակայված են միջազգային օդանավակայաններում:

1.Ատլանտայում (ԱՄՆ) մայիսին բացված միջազգային Hartsfield-Jackson Airport օդանավակայանում ներկայացված է  գեղանկարչության և քանդակների ցուցահանդեսը:

2.Սան Ֆրանցիսկոյի (ԱՄՆ) միջազգային օդանավակայանը արվեստի  քաղաքային խորհրդի հետ համատեղ կազմակերպում է տեղացի նկարիչների ցուցահանդեսներ հենց իր թանգարանում:

3.Լոնդոնի (Մեծ Բրիտանիա) Հիթրոու օդանավակայանի 5-րդ տերմինալում մշտապես  գործում է արվեստի սրահը: Ներկա պահին ցուցադրվող ցուցանմուշները նվիրված են 2012 թվականի Օլիմպիական խաղերին:

4.Հելսինկիի Վանտա օդանավակայանը հրավիրում է ֆին դիզայներների կողմից պատրաստված հագուստի ցուցադրությանը:

5.Ամստերդամի Սկիպհոլ օդանավակայանի Rijksmuseum Schipol թանգարանում ուղևորներին կներկայացվի Ռեմբրանդի և Վան Գոգի կտավները:

6.Մոնտեվիդեոյի Կարրասկո օդանավակայանը ներկա պահին հրավիրում է բելգիացի քանդակագործների ցուցահանդեսին:

7.Մայամիի միջազգային օդանավակայանը այս պահին ներկայացնում է Քրիստեն Տաելի (Kirsten Thiele) նկարները իր The Division of Fine Arts & Cultural Affairs at MIA թանգարանում:

8.Բանգկոկի Սուվարնաբհումի օդանավակայանը կներկայացնի թայական քանդակագործների ցուցանմուշները:

9.Տոկիոյի Հանեդա օդանավակայանը ցուցադրում  է արվեստի բավականին ժամանակակից լուծում` «օդային պլաստիկ փուչիկների» ցուցադրություն:

 

You might also like