Այս տարվա վերջին ամերիկյան ավիաընկերությունները ուղևորներին կթույլատրեն օգտագործել էլեկտրոնային սարքավորումները թռիչքի և վայէջքի ժամանակ: Փոփոխությունները կատարվել են ԱՄՆ-ի օրենսդրությամբ, և դա նշանակում է, որ զբոսաշրջիկները կարող են կարդալ էլեկտրոնային գրքեր, խաղալ էլեկտրոնային խաղեր և դիտել տեսանյութեր ներքին և միջազգային թռիչքների ժամանակ:
Հեռախոսով խոսելու մասին առայժմ ոչ մի խոսք չի գնում ինքնաթիռի ռադիոզինվածության համակարգում առաջացող խնդիրների պատճառով, իսկ ինտերնետ մտնելը կարգելվի 3 կիլոմետրից բարձր թռիչքների ժամանակ. հայտնում է Rata News-ը: Ամերիկյան օրենքների մեղմացումը կարող է Բրիտանիայի քաղավիացիայի ղեկավարությանը ևս ստիպել վերանայել իրենց նորմերը:
Ավելի վաղ British Airways-ը դարձել է առաջին եվրոպական ավիաընկերությունը՝ թույլ տալով իրենց ուղևորներին օգտագործել բջջային հեռախոս անմիջապես վայրէջքից հետո, այն ժամանակ, երբ ինքնաթիռը փորձում է կանգնել, իսկ «ամրացնել ամրագոտիները» ազդանշանի լույսը դեռևս վառվում է: