ԱՄՆ. United Airlines ավիաընկերությունը պրեմիում դասում նոր ճաշացանկ է մտցրել

United Airlines ավիաընկերությունը նոր ճաշացանկ է ներկայացրել միջազգային չվերթների պրեմիում դասի ուղևորների համար: Այժմ երկար երթուղիների համար United Global First և  United BusinessFirst դասերի ուղևորները կարող են ընտրել իրենց ցանկացած «ռեստորանային» ուտեստները (ներառյալ` հավ, ձուկ, տավարի միս և բանջարեղենային պաստա): 

Պրեմիում դասով ճանապարհորդող ուղևորների ճաշը կսկսվի ընդեղենով` գինիով, գարեջրով կամ շոմպայնով: United Global First դասում կառաջարկվի վեց ուտեստ, ապուր, աղցան, պանիր, մրգեր և աղանդեր: United BusinessFirst դասում ուղևորներին կառաջարկվի հինգ ուտեստ, աղցան, պանիր, միրգ, աղանդեր: Նոր ճաշացանկից կարող են օգտվել երկար երթուղիների ուղևորները` Եվրոպա, Աֆրիկա, Մերձավոր Արևելք, Հարավային Ամերիկա, Ասիա եւ Ավստրալիա. հայտնում է   Travel Daily News-ը:

You might also like