Օդանավակայանի տերմինալը հիանալի վայր է սպորտային վարժությունների համար: Ինքնաթիռին սպասելու ժամանակը կարելի է դարձնել «քո սեփական ժամանակը»: Այլևս ոչ մի ծույլ սպասում չվերթին նստած կամ պառկած դիրքով: CNN -ը ներկայացնում է սպորտի 7 տեսակ, որով կարելի է զբաղվել տարանցիկ չվերթների ժամանակ ինքնաթիռին սպասելիս: Այսպիսով, ինչով կարելի է զբաղվել օդանավակայանում:
1.Վազք կամ քայլք. սա լավագույն և ամենապարզ զբաղմունքն է օդանավակայանում: Վազքի համար լավագույնը Փարիզի «Շառլ դը Գոլը» օդանավակայանն է: Կլոր տերմինալի հեղինալ Փոլ Անդրոն նույնիսկ չէր պատկերացնում, թե վազքի համար ինչ հիանալի հրապարակ է ստեղծում ուղևորների համար:
2. Բարձրացում աստիճաններով. աստիճաններով վեր ու վար անելը շատ օգտակար է ոտքերի համար: Աղջիկները կարող են ձգել մկանները թռիչքին սպասելիս:
3. Վարժություններ. վարժություններն անելն ու մկանները ձգելը հատկապես կարևոր է ավիաթռիչքից առաջ, չէ որ առջևում թռիչքն է, որի ընթացքում ստիպված եք երկար ժամերով նստել:
4.Մանկական խաղահրապարակ
Եթե օդանավակայանն ունի մանկական խաղահրապարակ, ապա արժի այնտեղ գնալ: Օրինակ, Տոկիոյի Նարիտա օդանավակայանում կա խաղերի երկու հրապարակ: Այնտեղ կարելի է վարժություններ անել և նույնիսկ ուղեգորգ փռել ու զբաղվել յոգայով:
5. Ճիշտ շնչառություն և մեդիտացիա. այս վարժությունների համար մեծ տարածք հարկավոր չէ:
6. Զբոսանք տերմինալների միջև:
7. Յոգա. որոշ օդանավակայաններում արդեն կա հատուկ հարմարեցված սենյակ յոգայով զբաղվելու համար: Օրինակ, Սան Ֆրանցիսկոյի, Դալլասի, Դուբայի Միջազգային օդանավակայաններում: