ԱՄՆ. Ինքնաթիռ` ապակե հատակով

Delta Air Lines-ը ներկայացնում է նոր հավելված iPad -ի համար` «Ապակե հատակ», որը թույլ է տալիս տեսնել տարածքը, որի վրայով տվյալ պահին թռչում է ինքնաթիռը: Ինքնաթիռ` ապակե հատակով արտահայտությունը հնչում է ինչպես արտահայտություն մուլտֆիլմից, բայց  Delta Air Lines-ի ներկայացրած հավելվածը հենց այսպես է անվանվում և թույլ է տալիս տեսնել երկիրը թռիչքի ընթացքում:

Delta launches iPad app

Սա կենդանի նկարահանում չէ, բայց նոր հավելվածը պարունակում է քարտեզներ, արբանյակային պատկերներ,  լուսանկարներ, սոցիալական մեդիա, ինչպես նաև` օդանավի գտնվելու վայրը: Ինչպես գրում է The Guardian-ը`  հավելվածը հասանելի է ընկերության բոլոր` 800  Wi-Fi-ով ապահովված  ինքնաթիռների ուղևորներին, ինչպես նաև` ներառում է հասարակ բաներ, ինչպիսիք են` ինքնաթիռի նախագիծը, երթուղին, գրանցման կանոնները և այլն:

Delta launches iPad app

You might also like