ԱՄՆ. Ավիադիսպետչերիան կատակներ անելու տեղ չէ

U.S. Air Traffic Control - not the place for jokes Լավ կլինի օդային երթևեկության կարգավարներին արգելել կատակներ անել աշխատանքի ընթացքում: Ատլանտայի օդանավակայանում տեղի ունեցած դեպքը ցույց է տվել, թե ինչով դա կարող էր ավարտվել: Օդանավակայանի ավիադիսպետչերը 300  մետր բարձրության վրա գտնվող և վայրէջքին պատրաստվող Delta Flight 630-ի օդաչուին ենթադրաբար ասել է, որ նա վայրէջք չկատարի և բարձրանա այլ բարձրության վրա: Մի քանի վայրկյան անց նա հավելել է.  «Ես կատակում եմ», որից հետո հրահանգել է վայրէջք կատարել: Բայց արդեն ուշ է եղել: Ինքնաթիռի օդաչուն դադարեցրել է ցած իջնել և սկսել է բարձրանալ: Ինքնաթիռը օդանավակայանի վերևում պտտվել է շուրջ մեկուկես ժամ, մինչև պարզվել է իրավիճակը, իսկ ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի վարչությունը  հատարարել է, որ ուսումնասիորւմ են դեպքի պատճառները:

You might also like