Ցինցինատիում կառուցվել է նոր հյուրանոց-թանգարան՝ հարյուրամյա պատմություն ունեցող նախկին Մետրոպոլ հյուրանոցի փոխարեն: Ինչպես գրում է Daily Traveller-ը՝ նոր հյուրանոցի հին վայրում մեծ տեղ է հատկացվել ցուցահանդեսներին, որոնք բաց են հանրության համար ամեն օր և մաբողջ օրը: Նստելով նախասրահում՝ կարելի է հիանալ արձաններով, որոնք տեղադրված են ամբիոնների վրա: Հյուրանոցի պրեմիերային ցուցադրությունները ներառում են Illuminati ցուցադրությունը, ինտերակտիվ համակարգերի հավաքածու, երկու մուլտիմեդիա շոոուներ և դեղին պինգվինների արձանախումբ: Շուտով կավարտվեն հյուրանոցի տանիքին կառուցվող սպայի և բարի աշխատանքները: