2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 10 տարվա նախաշեմին ԱՄՆ Պետական դեպարտամենտը զբոսաշրջիկներին կոչ է արել զգույշ լինել: Դիվանագետները նշում են, որ կոնկրետ վտանգի մասին խոսք չի գնում, միառժամանակ հիշեցնելով , որ «Ալ-Քաիդան» «կարող» է կարևորագույն ամսաթվերին մտադրություն և հնարավորություն ունենալ գրոհել ԱՄՆ-ի վրա:
Հատուկ ծառայության աշխատակիցների կարծիքով մեծ և ավերիչ ազդեցություն ունենալու համար խումբը կարող է ահաբեկչություն սկսել հենց օդանավի հետ կապված, հայտնում է evrazia.org-ը : Մի քանի տվյալների համաձայն` «Ալ-Քաիդան» հետաքրքրություն է ցուցաբերում թեթև շարժիչային ինքնաթիռների արևմտյան մասնագետների նկատմամբ: Ինչպես գրում է Տուրպրոմը` զգուշացումը կգործի մինչև 2012 թվականի հունվարի 2-ը: Զգուշություն պահանջվում է ոչ միայն հյուրերին և ամերիկացիներին այլ նաև ամերիկացի զբոսաշրջիկներին, որոնք այդ ընթացքում գտնվելու են արտերկրում:
Հիշեցնենք, որ «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության մահապարտ գրոհայինները 2001 թվականի սեպտեմբերի 11-ին գրավել էին 4 ուղևորական ինքնաթիռ` ուղղելով դրանք ԱՄՆ-ի համար կարևոր օբյեկտների վրա: Արդյունքում գործարար Նյու-Յորքի խորհրդանիշներ աշտարակները` Համաշխարհային Առևտրի Կենտրոնները ավերվեցին , հազարավոր մարդիկ զոհվեցին: