2013-ի ամառային սեզոնին «Սյարկյաննիեմի» զվարճանքների այգում կբացվի նոր ռեստորան՝ Midhill, որը կղեկավարվի հայտնի ֆիննական ռեստորանի և միշլենյան երկու աստղի արժանացած ավագ խոհարար Հանս Վյալիմյակիի կողմից: Ռեստորանային հայեցակարգը հիմնված է Հյուսիսամերիկյան խոհանոցի վրա, և գլխավոր ուտեստներ են համարվում բազմատեսակ բարձրորակ համբուրգերները:
Նման ռեստորան՝ Վյալիմյակիի ղեկավարության ներքո, այս տարի բացվել է նաև Հելսինկիի «Լիննանմյակի» Լունա-պարկում: Ռեստորանը նախատեսված է 120 հոգու համար, իսկ նրա ձեղնահարկից կարելի է հիանալ զվարճանքի այգում տիրող ուրախ իրարանցումով: Հանս Վյալիմյակին ծնվել է Տամպերեում, բայց սա նրա առաջին ռեստորանն է իր հարազատ քաղաքում: 1998 թվականից նա Հելսինկիում ունի Chez Dominique ռեստորանը: