Փարիզի իշխանությունները, գիշերային հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում, արգելել են X և XIX թաղամասերում ալկոհոլային խմիչքներ օգտագործումը: Արգելքը կգործի մինչև հոկտեմբերի 31-ը: Ալկոհոլի օգտագործումը կարգելվի երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան ժամը 7-ը:
Տարածքը, որտեղ կգործի նոր օրենքը, ներառում է նաև Ստալինգրադյան ճակատամարտի հրապարակը, Սենայի և Լուարի առափնյա շրջանները: Ռեստորաններում և ալկոհոլի մանրածախ վաճառքի կետերում, որոնք ունեն ալկոհոլի վաճառքի թույլտվություն, արգելքը չի գործի: Լիոնում նույպես արգելված է ալկոհոլի վաճառքը. ժամը 22:00-ից սպիրտային խմիչքերը չեն վաճառվում քաղաքի խանութներում: Օրենքը կգործի ամբողջ ամառվա ընթացքում, մինչև սեպտեմբերի 10-ը: