Դուբայի երկու հայտնի լողափերը դարձել են «ընտանեկան»

Դուբայի Jumeirah 1 շրջանի երկու լողափ էմիրության իշխանությունները ճանաչել են «ընտանեկան»․ այսուհետ այստեղ կթողնեն միայն ամուսնացած զույգերի  (երեխաների հետ կամ առանց նրանց), ինչպես նաև՝ փակ բուրկինի լողազգեստով կանանց։ Լողափերի հատուկ աշխատակիցները կհետևեն, որպեսզի այս տարածքում չհայտնվեն միայնակ տղամարդիկ։

Լողափի տարածքում մուտքի մոտ տեղադրված են տեղեկատվական վահանակներ, որոնց պետք է ուշադրություն դարձնեն զբոսաշրջիկները․ ԱՄԷ-ում մահմեդական աշխարհի կանոններին շատ խիստ հետևում են։ Քանի որ այս նույն շրջանում գտնվում է ափամերձ հատված, որը հայտնի է կայտսերֆերների շրջանում, ընտանեկան լողափում հանգստացողներին կպաշտպանեն նաև օտար աչքերից․ հայտնում է «Ռուսական Էմիրությունները»։

You might also like