Ինչպես հայտնի է՝ 27 միլիոն չինացի կամ չինացիների 2%-ն է գնում համաշխարհային բրենդների «լյուքս» դասի ապրանքների մեկ երրորդը, ներառյալ՝ կոսմետիկ միջոցները, անձնական ինքնաթիռները, ժամացույցները, ոսկերչական իրերը և կաշվե իրերը: Երեք համաշխարհային բրենդները՝ LVMH-ը, Richemont-ը և Kering-ը, որոնք արտադրում են «լյուքս» դասի ապրանքներ, վերահսկում են շքեղ իրերի շուկայի գրեթե կեսը:
Շուկայի կեսը ղեկավարվում է Prada-ի, Hermes-ի և Coco Chanel-ի կողմից, որոնք ամեն տարի 3 միլիարդ եվրոյի ապրանք են վաճառում: Այժմ այդ շուկան փորձում է կենտրոնանալ Չինաստանում, քանի որ չինացի զբոսաշրջիկները հաճախ են արտասահման մեկնում ոչ միայն տեսարժան վայրեր այցելելու, այլև բուտիկներում գնումներ կատարելու համար, որոնք արդեն սկսում են ընդունել չինական UnionPay կրեդիտ քարտեր և աշխատանքի են հրավիրում չիներեն իմացող մարդկանց. հայտնում է Travel Daily News-ը: