Աշխարհի ամենամեծ գարեջրային «Օկտոբերֆեստ» փառատոնի կազմակերպիչները ամփոփել են այն։ Երկուսուկես շաբաթվա ընթացքում 6,2 միլիոն հյուրերը խմել են 7,5 միլիոն լիտր փրփրուն ըմպելիք։ Այդ մասին հայտնում են գերմանական ԶԼՄ-ները։
2017 թվականին «Օկտոբերֆեստ» այցելել է 800 հազարով ավել մարդ, քան՝ անցյալ տարի։ Գարեջուրը ևս 1,4 լիտրով ավել է խմվել։
Եվս մեկ ամփոփիչ ցուցանիշ է հանդիսանում կորցրած իրերի քանակը։ Գտնված իրերի բյուրո է ուղարկվել ավելի քան չորս հազար իր։ Ամենից հաճախ հյուրերը կորցրել են բջջային հեռախոսներ, դրամապանակներ և անձը հաստատող փաստաթղթեր։ Բացի այդ, ցանկում հայտնվել են երկու թի, մանկական ավտոմոբիլային նստատեղեր, հենակներ, ատամնային պրոթեզ և նույնիսկ տաբատ։ Իսկ մի «հաջողակ» զրկվել է ամուսնական մատանուց։
Ամեն տարի ոստիկանությունը, որն աշխատում է «Օկտոբերֆեստի» համար, հաշվում է այն բաժակները, որոնք փառատոնի հյուրերը փորձում են իրենց հետ տանել՝ որպես հուշանվեր։ Դրանց թիվն հասել է 120 հազարի։ Հետաքրքիրն այն է, որ դրա համար ոստիկանությունը չի տուգանում, այլ՝ բանավոր դիտողություն անում։
Հիշեցնենք, որ «Օկտոբերֆեստն» անցկացվում էր 184-րդ անգամ Մյունխենում սեպտեմբերի 16-ից հոկտեմբերի 3-ին։