Երկու րոպե՝ վիրտուալ «գինու աշխարհում»

Bodegas Ramon Bilbao գինու գործարանը առաջին անգամ Իսպանիայում գործարկել է վիրտուալ իրականության տեխնոլոգիան էքսկուրսիաների անցկացման համար։ Դրանց  մասնակիցները կարող են ծանոթանալ արտադրության ամբողջական գործընթացին․ խաղողի աճեցումից մինչև գինու վերածվելը։

Bodegas Ramon Bilbao
1924 թվականին բացված գործարանը կազմել է յուրահատուկ երթուղի, որը հյուրերին կտեղափոխի Արո գինեգործական շրջան  Oculus սարքի միջոցով։ Թռչող շշեր, հսկա ծառեր և գետը լցվող գինու ջրվեժներ․ սրանք զարմանալի անակնկալներից ընդամենը մի քանիսն են, որոնք սպասվում են անսովոր էքսկուրսիաների մասնակիցներին։

Bodegas Ramon Bilbao

Առաջադեմ տեխնոլոգիան հնարավորթյուն կտա հյուրերին զգալ իրենց երկու րոպեից մի փոքր ավել տևող մեծ երևակայական ճանապարհորդության հերոս։ Այն հասանելի կլինի Արոյի այցելուներին։
Բացի այդ, Oculus-ի բողանդակությունը հասանելի կլինի անվճար ներբեռնման համար, և այն կարելի է գործարկել շատ խելախոսներով՝ շնորհիվ բձձային հավելվածների համար արված մշակման։

You might also like