Պիցցայի հայրենիքը շարունակում է սահմանել համաշխարհային ռեկորդ՝ կապված աշխարհում սիրված այդ ուտեստի հետ։ Օրերս Նեապոլի ափագոտում պատրաստվել է աշխարհի ամենամեծ պիցցան։ Նեապոլտանական վարպետների խոհարարական գլուխգործոցը ունեցել է երկու կիլոմետր երկարություն։ Աշխարհի ամենաերկար պիցցան պատրաստելու համար տեղացի խոհարարները օգտագործել են 2 հազար կգ ալյուր, 2 հազար կգ մոցարելա պանիր, 200 լիտր ձեթ, 1,6 հազար կգ լոլիկ, 1,5 հազար լիտր ջուր և 30 կգ ռեհան։ Ռեկորդի սահմանման վրա աշխատել է 100 խոհարար, ովքեր պատրաստել են երկուկիլոմետրանոց պիցցան 11 ժամում։ Ինչպես արդեն նշել ենք՝ նախորդ ռեկորդը պատկանում է Միլանին։