Չնայած օրացուցային աշնան գալուն` շատ աստղեր շարունակում են ժամանակ անցկացնել այնտեղ, որտեղ եղանակը չի տարբերվում ամառային եղանակից: Օրերս հայտնի «Մթնշաղ» ֆիլմաշարի աստղ Էշլի Գրինին նկատել են Սթեյթեն Այլենդ (Staten Island) թաղամասի նյույորքյան լողափերից մեկում, որտեղ աղջիկը թոփլես արևայրուք է ընդունել:
Նյու Յորքում այս օրերին օդի ջերմաստիճանը հասնում է +31°С աստիճանի: Հարկ է նշել, որ Նյու Յորքում Էշլի Գրինը գտնվում է աշխատանքի բերումով. Այստեղ այժմ նկարահանվում է Staten Island Summer ֆիլմը, որտեղ Էշլին մարմնավորում է գանգստերի դստեր: Այս դերի համար աղջիկը, ում մազերը բնականից սև են, ստիպված է եղել դրանք ներկել և դարձնել բաց շիկահեր:
26-ամյա դերասանուհին ժամանակ է գտնում նաև հանգստի համար: Իր հանգիստը վայելելով լողափում` նա հանել է լողազգեստի վերևի հատվածը, որպեսզի հավասար հավասար արևայրուք ընդունի: «Մթնշաղ» կինոասքում Էշլին մարմնավորում է Մերի Էլիս Կալեն վամպիրի դերը: