Կրիաները կաթվածահար են արել Նյու Յորքի օդանավակայանի աշխատանքը

Չվերթի ուշացումը անբարենպաստ եղանակի կամ մեխանիկական խնդիրների պատճառով շատ տհաճ, բայց սովորական դարձած երևույթ է ճանապարհորդների համար։ Սակայն Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանի չվերթի ուշացման պատճառը զարմացրել է ոչ միայն ուղևորներին, այլև՝ համաշխարհային ԶԼՄ-ներին։

1024x1024

Օդանավակայանի թռիչքի դաշտը լցվել է հարյուրավոր պալարավոր կրիաներով, որոնք անցել են թռիչքուղու բետոնե  ծածկը, որպեսզի իրենց ձվերը տեղադրեն ափամերձ ավազե գոտում։ Որպեսզի պահպանեն այս քաղցրահամ ջրերում ապրող կրիաների պոպուլյացիան, օդանավակայանի ղեկավարությունը  արգելում  է օդաչուներին և դիսպետչերներին խախտել նրանց վերարտադրության գործընթացը։ Այս ամռանը աերոդրոմի տարածքում արդեն հայտնաբերվել է  400 կրիա, ովքեր վերադառնում են Նյու Յորքի օդանավակայան ամեն տարի։

Թեև, այս պատճառով  թռիչքի ուշացումը աննշան է․ օդանավակայանի աշխատակիցները հեռացնում են կրիաներին թռիչքուղուց մի քանի րոպեում։

You might also like