Թուրք բորտուղեկցորդուհիներին արգելված է կարմիր շրթներկ օգտագործել

Թուրքիայի ազգային ավիափոխադրող  Turkish Airlines ավիաընկերությունը, որը չվերթներ է իրականացնում աշխարհի ավելի քան երկու հարյուր ուղղություններով, արգելել է իր բորտուղեկցորդուհիներին շուրթերին կարմիր կամ վարդագույն շրթներկ քսել: Արգելքի տակ են հայտնվել նաև ցանկացած «ոչ բնական» սանրվածքները: Այդ թվում են՝ պոչիկները, կեղծամները, շինյոնները:

Stewardess

Մազերը, ավիաընկերության ղեկավարության կարծիքով, պետք է հավաքել ավելի համեստ, օրինակ՝ հյուսք: Բացի այդ, նրանք պարտադիր պետք է փակեն ականջները: Ավելի վաղ, Turkish Airlines-ը արդեն արգելել էր իր բորտուղեկցորդուհիներին ներկել մազերը «կանչող» գույներով, որոնց թվին են պատկանում նաև բաց երանգները, այդ թվում՝ «պլատինե շիկահերը»: Անթույլատրելի է նաև չափազանց վառ դիմահարդարումը:

Stewardess

Բոլոր նորարարությունները, ինչպես գրում է Financialmirror.com-ը, բացատրվում են ուղևորների դժգոհություններով, ովքեր «ցանկանում են ինքնաթիռի սրահում տեսնել ավիաընկերության համեստ և էլեգանտ ներկայացուցիչների»: Շուտով կներկայացվի նաև Turkish Airlines-ի բորտուղեկցորդուհիների նոր համազգեստը:

You might also like