Turkish Airlines ավիաընկերությունը չի արգելի իր բորտուղեկցորդուհիներին կարմիր շրթներկ օգտագործել: Անցած շաբաթ սահմանված այս արգելքը բուռն դժգոհությունների ալիք բարձրացրեց, այդ պատճառով ավիաընկերությունը հրաժարվեց արգելքից: Թուրք հասարակության աշխարհիկ մասը վրդովմունք է հայտնել, որ նման արգելքները երկիրը կդարձնեն կոնսերվատիվ:
Turkish Airlines-ի ղեկավարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որով փորձել է բացատրել իրավիճակը. հայտնում է Telegraph.co.uk-ն: Արգելքի պատճառը բորտուղեկցորդուհիներին ավելի նրբագեղ տեսնելու ցանկությունն է: Սակայն, ըստ երևույթին, ավիաընկերության փոքր պաշտոնյաները «ճիշտ չեն հասկացել» տնօրինության ցանկությունը և որոշել են «ամեն դեպքում» արգելել ամեն ինչ: Այսպիսով, Turkish Airlines-ի բորտուղեկցորդուհիները կրկին կարող են ներկել իրենց շուրթերը վառ շրթներկով:
Միևնույն ժամանակ ավիաընկերության ոչ ալկոհոլակին քաղաքականությունը, որի շրջանակներում թռիչքի ընթացքում ուղևորներին չի թույլատրվում օգտագործել ալկոհոլակին խմիչքներ, կշարունակվի, բայց առաջին հերթին՝ մահմեդական երկրների չվերթներում: Եվրոպական երկրներ թռչելիս ալկոհոլ պատվիրել կարելի է: