Թուրքիայում հրաժարվել են բուժօգնություն ցույցաբերել վիրավոր զբոսաշրջիկին

Բրիտանուհի զբոսաշրջիկ Քարեն Լաֆին, որը վիրավորվել է ճանապարհատրաանսպորտային պատահարից Թուրքիայում, հրաժարվել են անվճար բուժօգնություն տրամադրել: 49-ամյա կինը դժբախտ պատահարի մեջ է ընկել սաֆարիի ժամանակ:

Պարզվեց, որ տուրընկերությունը  չի ապահովագրել Քարենին և նրա ամուսին  Ջեյմսին, և զույգը ստիպված է եղել բժշկական ծախսերը վճարել սեփական գրպանից: Երբ Լաֆ զույգը, Քուշադասի հանգստավայրում գրանցվել է  սաֆարի-տուրում, նրանց խոստացել են  հաշիվի մեջ ավելացնել սաղավարտների և ապահովագրության գումարը: Սակայն Ջեյմսը նշում է, որ նախքան ուղևորությունը, կազմակերպիչները հայտարարել են, որ սաղավարտներով չափազանց շոգ կլինի և զբոսաշրջիկներին չեն տրամադրել պաշտպանիչ  սարքավորումներ:

Վթարից հետո Ջեյմսը խնդրել  է կազմակերպիչներին  շտապ օգնության մեքենա կանչել, բայց նրանք նախընտրել են  Քարենին անձնական մեքենայով հիվանդանոց տանել: Հիվանդանոցում պարզվել է, որ կինը լուրջ վնասվածքներ և ձեռքի կոտրվածք է ստացել: Գործին խառնվել  է  Travel  Agent  Association-ը, որը պարտադրել է  տուրիստական կազմակերպությանը  վճարել բժշկական  ծառայությունների համար:

You might also like