Ավելորդ է ևս մեկ անգամ նշել բազմաթիվ մանր իրերի նշանակության մասին, երբ խոսքը գնում է ճամփորդության ժամանակ առաջացած մանր ու միջին խնդիրների մասին։
Առավել հաճախ ճամփորդության ժամանակ պետք են գալիս այնպիսի իրեր, որոնց մասին առօրյայում երբեք չենք մտածում։ Դրանցից են՝ արդեն վերևում նշված դրամապանակները և թղթապանակները, կոսմետիկայի և այլ մանր իրերի համար նախատեսված պայուսակները, փոքր հեռադիտակը, մեկից ավելի քարտ ընդունող սակայն չափերով փոքր հեռախոսը, սմարտֆոնը՝ GPS-ով կողմնորոշման համար, հարմարավետ ուսապարկը և այլն։
Այս պայուսակները իրենց թեթևությամբ և հարմարավետությամբ ավելարդություն չեն լինի այն տուրիստների համար, ովքեր ճամփորդելիս հաճախ են փոքր ու միջին առաջնահերթ իրեր ունենում իրենց հետ։
Ավելորդ պայուսակ ճամփորդության ժամանակ երբեք չի լինում 🙂
Պայուսակը կարելի է գնել օնլայն այստեղ >
Այս պայուսակները նախատեսված են ամենօրյա օգտագործման համար և չեն ձանձրացնում, քանի որ ամեն օր հնարավոր է օգտագործել այն մեկը, որն առավել հարմար է՝ կախված ձեր ձեռքին եղած-չեղածի քանակությունից։
Պայուսակը կարելի է գնել օնլայն այստեղ >
Ո՞վ չի ցանկանա ունենալ այսպիսի լապտեր, որը նախատեսված է ակտիվ զբոսաշրջիկների համար․ այն կրում է նաև շվեյցարական դանակի համարյա բոլոր ատրիբուտները՝ դանակ, մկրատ, բացիչ և նույնիսկ պտուտակահան։ Այս սարքի օգտակարությունը կարելի է գնահատել ցանկացած ճամփորդության ժամանակ․․․
Այս աքսեսուարը կարող եք գնել օնլայն այստեղ >
Մեքենայի կրակայրիչի բնիկին միացող բազմաֆունկցիոնալ փոխարկիչ։ Այս սարքը փրկություն է մեքենայով ճանապարհորդողների համար, որով կարելի է անմիջապես լիցքավորել մի քանի շարժական սարք՝ սմարտֆոն, պլանշետ, նոթբուք, MP3 փլեյեր և նույնիսկ ունենալ կրակայրիչի բնիկը պահեստային վիճակում։
Այս սարքը կարելի է գնել օնլայն այստեղ >
Շարունակելի․․․