Ապրիլի 28-ից մինչև մայիսի 13-ը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Պեչորայի լանդշաֆտային պուրակում կանցկացվի կակաչների քաղաքային 2-րդ ցուցահանդեսը:
Կոմպոզիցիաները կազմված կլինեն կակաչների տարբեր տեսակներից, որոնք կգրավեն հատուկ առանձնացված տարածքներ՝ ընդհանուր ստանալով բազմագույն գորգի տեսք: Պուրակում ներկայացված կլինեն ծաղկման տարբվեր ժամանականեր ունեցող կակաչների տեսակներ, որը թույլ կտա այցելուներին առավել երկար հիանալ ծաղիկներով:
Ցուցահանդեսի այցելուները կկարողանան միաժամանակ այցելել ատրակցիոններ, երեխաների համար բացված կլինեն մանկական ժամանցային հարթակներ, կանցկացվեն տատուաժի, ֆլորիստիկայի և այլ վարպետության դասեր, տեղի կունենան մրցութային շոու-ծրագրեր:
Ապրիլի 21-ին Պեչորայի լանդշաֆտային պուրակում նաև պլանավորվում է անցկացնել դեկորատիվ բուսականության մեծ գարնանային ցուցահանդես-վաճառք: