Սույն թվականի հոկտեմբերի 6-8-ին Իտալիայի Ռիմինի քաղաքում տեղի է ունենալու «TTG INCONTRI» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանը կներկայացնի Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայկական 8 տուրիստական ընկերությունների հետ համատեղ: Մասնակիցների թվում ընդգրկված է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Իտալիան առանձնահատուկ կարևորություն ունի Հայաստանի համար, քանի որ այն սահմանվել է թիրախային շուկա Հայաստանի զբոսաշրջության զարգացման համար:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը շարունակելու է առաջմղման ջանքերը Ացախի` որպես զբոսաշրջավայրի միջազգային ճանաչելիության և դեպի Արցախ միջազգային տուրիստական հոսքերի խթանման ուղղությամբ:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակ