Ծաղկաձորի Mariott հյուրանոցը մոտ ապագայում կբացի իր դռները

«Հայռուսգազարդ» ընկերության Ծաղկաձորի «Ադիգազ» հանգստյան տունը այսուհետ կոչվում է «Tsaghkadzor Marriott Hotel» եւ մոտ ապագայում պաշտոնապես կբացի իր դռները:

«Հայռուսգազարդ»-ը որոշեց վերակառուցել «Ադիգազ»-ը 2011թ. գարնանը եւ մտադրությունների մասին հուշագիր կքնեց Marriott ցանցի հետ: Ս.թ. օգոստոսին «ՀայՌուսգազարդ»-ի տնօրինությունը եւ Marriott International Inc ընկերությունը պայմանագիր կնքեցին այն մասին, որ «Ադիգազ» հանգստյան տան կառավարումը կանցնի Marriott ընկերությանը:

Հյուրանոցի սեփականատերը «Հայռուսգազարդն» է, իսկ կառավարումն իրականացվելու է Marriott ընկերության կողմից` 30 տարի ժամկետով կնքված պայմանագրի հիման վրա:

Նախագիծը կյանքի է կոչվել «Գազպրոմ» ընկերության գործուն եւ իրական աջակցության արդյունքում:

Հյուրանոցային համալիրի հիմնական շենքում կան 65 համարներ, ինչպես նաեւ 7 քոթեջներ` յուրաքանչյուրում 5-ական սենյակ: Հյուրանոցի տարածքում կան մանկական, ինչպես նաեւ հանդիսությունների ու հանդիպումների համար նախատեսված սրահներ, ռեստորաններ, սրճարան, թեյարան, բարեր, լողավազան: Կառույցի ներսում կգործեն 2 խանութներ, իսկ դրսում կան թենիսի կորտ, մինի-ֆուտբոլի եւ բասկետբոլի դաշտեր:

Mariott Hotel in Tsaghkadzor, Armenia (Old Adigaz Hotel)

Հյուրանոցին կից կառուցվել է նաեւ մեկ այլ մասնաշենք, որտեղ լինելու է խաղատուն, ռեստորան, բար եւ դիսկոտեկ: Այս մասնաշենքը տնօրինվելու է ոչ թե Marriott-ի, այլ «Հայռուսգազարդ»-ի կողմից:

Mariott Hotel in Tsaghkadzor, Armenia (Old Adigaz Hotel) Mariott Hotel in Tsaghkadzor, Armenia (Old Adigaz Hotel) Mariott Hotel in Tsaghkadzor, Armenia (Old Adigaz Hotel)

Mariott Hotel in Tsaghkadzor, Armenia (Old Adigaz Hotel)

Հյուրանոցի բոլոր համարներն ապահովված են Wi-Fi կապով, որի համար Հրազդանից Ծաղկաձոր առանձնացված ինտերնետային մալուխ է բերվել: Բոլոր սենյակները ապահովված են նաեւ արբանյակային հեռուստատեսությամբ եւ միջազգային հեռախոսակապով:

Ամբողջական նյութը տես MediaMax.am-ում

Տեքստը` Մարիամ Մանոյան
Լուսանկարները` Էմին Արիստակեսյան
MediaMax.am

You might also like