Կոպենհագենում բեռնատար վերամբարձ կռունկը վերափոխել են մինի հյուրանոցի: The Krane անունը կրող բնակության վայրը գրավել է New York Post և Mirror պարբերականների ուշադրությունը:
15 մետր բարձրության վրա գտնվող խցիկը կարող է միաժամանակ ընդունել երկու հոգու: Ննջասենյակից բացի այստեղ կա ջակուզիով սպա գոտի: Բնակության արժեքը կազմում է մեկ գիշերվա համար 2,9 հազար դոլար:
Բացի այդ, մինի հյուրանոցն ունի ապակե պատ ու բացօթիկ, որտեղից հյուրերը կարող են հիանալ քաղաքային տեսարանով: Հյուրերին նաև տրամադրվում է սպասավորի և օդանավակայանից տեղափոխման ծառայությունները:
Դրանից բացի, կոնստրուկցիայի ներսում ստեղծվել է նաև ապակե պատերով բանակցությունների սրահ: Հաստատությունը կբացվի այս տարի, կոնկրետ ժամկետը պարզ չէ: