Trivago-ն ներկայացրել է 2014 թվականի հեղինակավոր քաղաքների վարկանիշային ցուցակը

Trivago կայքը ներկայացրել է աշխարհի քաղաքների նոր վարկանիշային աղյուսակ, որը հիմնված է 82 միլիոն զբոսաշրջիկների կարծիքի վրա: Համաձայն  trivago Reputation Ranking-ի` առավել շատ միավոր հավաքել է իտալական Սորրենտոն, որը ստացել է ամենաշատ միավորները աշխարհի 100 երկրների ցանկից: Այնուհետև հաջորդում է Դրեզդենը և Գդանսկը: Չորրորդ հորիզոնականում է Դուբրովնիկը, իսկ հնգյակը եզրափակում է Սիեմ Ռիփը:

trivago

Այս վարկանիշում լավագույն ցուցանիշը Լեհաստանն է ունեցել. այս երկրի երեք քաղաքներ հայտնվել են լավագույն տասնյակում: Վարկանիշում ներկայացված են նաև ռուսական երկու քաղաքներ: Սանկտ Պետերբուրգը գտնվում է բավականին բարձր հորիզոնականում՝  31-րդում, իսկ ահա Մոսկվան գտնվում է ցանկի ստորին հատվածում և զբաղեցնում է 75-րդ հորիզոնականը: Բայց զարմանալի է, որ  ամենավատ քաղաքներից է դարձել Լոնդոնը (96), Պատտայան (95), Նիսը (93), Փարիզը (92), Բրյուսելը (89):

Աշխարհի լավագույն քաղաքները.
1.Սորրենտո, Իտալիա– 84,71%
2.Դրեզդեն, Գերմանիա – 84,13%
3.Գդանսկ, Լեհաստան – 84,01%
4.Դուբրովնիկ, Խորվաթիա – 83,71%
5.Սիեմ Ռիփ, Կամբոջա– 83,35%
6.Կրակով, Լեհաստան – 83,25%
7.Բուդապեշտ, Հունգարիա – 83,20%
8. Չիկագո, ԱՄՆ – 82,98%
9.Վարշավա, Լեհաստան– 82,95%
10.Սպլիտ, Խորվաթիա – 82,86%
31.Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան – 81,01%
75.Մոսկվա, Ռուսաստան – 78,60%

Sorrento

Աշխարհի վատագույն քաղաքները.
100.Մանիլա, Ֆիլիպիններ– 76,89%
99.Ջակարտա, Ինդոնեզիա– 76,97
98.Բանդունգ, Ինդոնեզիա– 77,09%
97.Սինգապուր, Սինգապուր – 77,17%
96.Լոնդոն, Մեծ Բրիտանիա – 77,23%
95.Պատտայա, Թայլանդ – 77,25%
94.Կուալա-Լումպուր, Մալազիա – 77,26%
93.Նիս, Ֆրանսիա – 77,32%
92.Փարիզ, Ֆրանսիա– 77,42%
91.Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա – 77,46%

You might also like