Դուբայ ճանապարհորդողները այս ամռանը ստիպված կլինեն ծախսել շուրջ $1,523.82 դոլար երեք օրվա համար, որը մի քանի անգամ ավել է, քան մյուս վայրերում։ Էմիրությունները զբաղեցնում են իններորդ տեղը միջազգային ճանապարհորդների համար ամենաթանկարժեք վայրերի՝ TripIndex-ի ամենաամյա վարկանիշային աղյուսակում։
Ցանկում ամենաթանկերն են Կանկունը, Ցյուրիխը, Նյու Յորքը, Լոնդոնը, Պունտա Կանան, Փարիզը, Տոկիոն, Տորոնտոն և տասներորդը՝ Սինգապուրը։
Այս վարկանիշային աղյուսակը կազմվել է աշխարհի 60 առանցքային զբոսաշրջային ուղղություններում եռօրյա հանգստի արժեքի համեմատության միջոցով։ Ծախսերի մեջ ներառվել են բնակությունը չորսաստղանի հյուրանոցում, տեղի տեսարժան վայրերում կազմակերպված էքսկուրսիաները, տեղաշարժը տաքսիով, ինչպես նաև՝ ճաշն ու ընթրիքը։ Այս ցանկում ամենամատչելի քաղաք է ճանաչվել Վիետնամի Հանոյը։
Եռօրյա հանգստի արժեքը կազմում է $732 դոլար, մասնավորապես՝ ճաշի ծախսը կազմում է $15.97 դոլար,տաքսու երեքկիլոմետրանոց ուղևորությունը՝ $4.10 դոլար։ Ամենամատչելիների մեջ են եղել նաև Լիսաբոնը, Կուալա Լումպուրը, Մարաքեշը, Մումբայը, Մանիլան և Բեռլինը։