TripAdvisor-ի օգտատերերը լավագույն թանգարան են ճանաչել Էրմիտաժը

Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ պետական թանգարանը չանաչվել է Եվրոպայի լավագույն թանգարանը TripAdvisor զբոսաշրջային պորտալի օգտատերերի կարծիքով: Էրմիտաժը վարկանիշային աղյուսակում առաջ է անցել փարիզյան  Օրսե  թանգարանից և Ֆլորենցիայի Գեղարվեստի ակադեմիայից:

 Hermitage

Հաղթողների ցանկը հրապարակվել է TripAdvisor-ի կայքում: «Աշխարհի ամբողջ գեղեցկությունը մեկ թանգարանում է: Դա հնարավորություն կտա ձեզ ճանապարհորդություն կատարել մոլորակի ցանկացած վայր և ցանկացած ժամանակաշրջան», Էրմիտաժի մասին ասում են կայքի մասնագետները:

 Hermitage

TripAdvisor-ը ներկայացրել է  ոչ միայն եվրոպական, այլև՝ համաշխարհային վարկանիշային աղյուսակը, որում Էրմիտաժը գտնվում է երրորդ հորիզոնականում՝ զիջելով Չիկագոյի արվեստների ինստիտուտին և Մեքսիկայի մարդաբանության ազգային թանգարանին: Ընդհանուր առմամբ վերլուծվել է օգտատերերի կարծիքները և ակնարկները աշխարհի 509 մշակութային հաստատությունների մասին:

You might also like