ԱՄԷ-ից երկու տեսարժան վայր ընդգրկվել է աշխարհի ամենահայտնի 15 զբոսաշրջային վայրերի ցանկում, որը կազմել է ճանապարհորդական TripAdvisor պորտալը։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում գտնվող շեյխ Զաեդի մեծ մզկիթը, ինչպես անցյալ տարի, այս տարի ևս զբաղեցրել է երկրորդ տեղը ամենահայտնի համաշխարհային տեսարժան վայրերի ցանկում։
Մզկիթը, որն իր անվանումը ստացել է ԱՄԷ-ի հիմնադիր շեյխ Զաեդ բեն Սուլթան Ալ Նախայանի պատվին, ամենախոշորներից մեկն է աշխարհում և ամենամեծը ԱՄԷ-ում, այն միաժամանակ կարող է ընդունել 40 հազար հավատացյալի։ Մզկիթի գմբեթները զարդարված են սպիտակ մարմարով, ներքին գեղարվեստական ձևավորումը ևս արված է այս քարով։
Ռեյտինգի 22-րդ հորիզոնականում հայտնվել է աշխարհի ամենաբարձր կառույցը՝ Դուբայի Բուրջ Խալիֆա աշտարակը։
Պոպուլյար համաշխարհային տեսարժան վայրերի ցանկի առաջին հորիզոնականում Կամբոջայի Անգկոր-Վատ տաճարային համալիրն է։ Ցանկում հայտնվել են նաև Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարը (չորրորդ տեղ), Հնդկաստանի Թաջ Մահալը (հինգերորդ), Թափված արյան վրա փրկչի եկեղեցին Սանկտ Պետերբուրգում (վեցերորդ), Պերուի Մաչու Պիկչու (ութերորդ), Փարիզի Էյֆելյան աշտարակը (տասներեքերորդ)։