Թունիս․ TripAdvisor-ը մրցանակ է շնորհել չգործող հյուրանոցի

Ամեն տարի  TripAdvisor-ը պարգևատրում է աշխարհի լավագույն հյուրանոցներին Traveller’s Choice մրցանակներով, բայց 2016 թվականի հաղթողների ցանկը բազմաթիվ հարցերի տեղիք տվեց։ Բրիտանացիներին զարմացրեց  այն փաստը, որ  հզոր այդ ռեսուրսը  «Զբոսաշրջիկների ընտրություն» անվանակարգում պարգևատրեց մի հյուրանոցի, որտեղ իսլամական ահաբեկիչները  անցյալ տարի սպանել են  30 բրիտանացի զբոսաշրջիկի։
Պորտ Էլ Կանտաուի Riu Imperial Marhaba հյուրանոցը փակվել է անցյալ տարվա հունիսին։ Հյուրանոցը փակվել է Սուսսի վրա ահաբեկչական հարձակումներից անմիջապես հետո։ Բայց այդ փաստը չի կանգնեցրել զբոսաշրջիկներին, ովքեր ցանկացել են աջակցել լավ հյուրանոցին՝ շարունակելով նրա մասին դրական կարծիքներ թողնել TripAdvisor կայքում։ Դատելով անցյալ տարբա կարծիքներից՝ զբոսաշրջիկները, ովքեր նկարագրել են հյուրանոցը, այնտեղ բնակվել են մեկ կամ երկու տարի առաջ, բայց կարծիքները թողել են միայն 2015-ին, երբ արդեն տեղի էր ունեցել ահաբեկչությունը։

 Riu Imperial Marhaba
Դժվար պահին հյուրանոցին աջակցել ցանկացող զբոսաշրջիկներին հասկանալ կարելի է։ Բայց հարց է մնում, թե ինչ սկզբունքով է կատարվում հայտնի կայքի մրցանակաբաշխությունը և ինչպես է որոշվում զբոսաշրջիկների ընտրությունը։ Telegraph Travel-ը հատուկ ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ բրիտանացիների  83%-ը ընտրությւոն է կատարում՝ հիմք ընդունելով այնպիսի մրցանակները, ինչպիսին է՝ Traveller’s Choice-ը։
Telegraph Travel-ը, որը հետաքրքրվել է TripAdvisor-ից հաղթողների ընտրության չափանիշները, գրում է, որ Riu Imperial Marhaba-ի պարգևատրման մասին ըվյալները հանված են կայքից։

You might also like