Ամբողջ աշխարհից զբոսաշրջիկների մեծ մասը իրենց նետում են ինքնաթիռները, որպեսզի անցկացնեն հիանալի արձակուրդ լողափերում ծագող արևի ներքո: Բայց ոչ միշտ է ստացվում, որ մեր զբոսաշրջային ցանկությունները ղեկավարվում են բացառապես ժամանակը լավ անցկացնելով: Վերջին ժամանակները մեծ ճանաչվածություն է ձեռք բերում բժշկական զբոսաշրջությունը: Եվ չնայած այն բանին, որ արդյունաբերության այդ ոլորտը բավականին երիտասարդ է, արդեն հստակ կարող ենք ասել, որ շուկայում առաջատար է:
Ամեն տարի արտերկիր բուժվելու համար մեկնում է 7 միլիոն մարդ: Ոմանք ցանկանում են քիչ գումարով ունենալ հոլիվուդյան ժպիտ, մեկ ուրիշները ցանկանում են պառկել դանակի տակ, որպեսզի ձեռք բերեն անթերի կազմվածք, իսկ ուրիշները վազում են արտասահման՝ ազատվելու բավականին լուրջ հիվանդություններից: Ոմանց համար հիմնական գործոնը ժողովրդավարական գինն է, մեկ ուրիշների համար՝ կլինիկաների տեխնիկական հագեցվածությունը և առողջապահական աշխատողների որակյալ լինելը:
Եթե հավատանք Patients Beyond Borders միջազգային բժշկական զբոսաշրջային ոււղեցույցին՝ ապա ամեն տարի «կլինիկական զբոսաշրջիկները» համաշխարհային տուրարդյունաբերությանը բերում են մոտավորապես 40 միլիարդ դոլարի եկամուտ:
Այսօր մենք կփորձենք վերլուծել, թե որ ուղղություններն են ամենահայտնին զբոսաշրջիկների շրջանում:
Ավելորդ կլինի ասել, որ Հնդկաստանը կամ Կոստա Ռիկան զբոսաշրջիկների շրջանում մեծ պահանջարկ ունի: Մենք բոլորս լսել ենք Հնդկաստանի ավազոտ ափերի և արևադարձային Կոստա Ռիկայի մասին: Բայց հարկավոր է նշել, որ այս երկու երկրներն էլ ընդգրկված են բժշկական զբոսաշրջության ամենայցելվող երկրների ցանկում: Օրինակի համար, ԱՄՆ-ն կենտրոնացված է վիրաբուժական միջամտության ոլորտում, որը արժե 55 հազար դոլար: Իսկ Հնդկաստանում այդ ամենը արժե 15 հազար դոլար: Եվ դա՝ ներառյալ ավիատոմսերը և բնակությունը: Իսկ եթե «ռուբլիատերերի կանայք» ատամների ամբողջական վերականգման համար միջինում ծախսում են 6․5 հազար դոլար, ապա Կոստա Ռիկայում ատամների հիանալի փայլը արժե ընդամենը 2․6 հազար դոլար:
Արտասահմանում հնարավոր է անցնել գրեթե ողջ բժշկական զննումները: Կախված երկրից՝ բուժումը կարող է 15%-85% էժան արժենալ, քան Ռուսաստանում: Ավելի հաճախ պահանջված են կլինիկական բժշկության այնպիսի բաժիններ, ինչպիսիք են՝ օրթոպեդիան, սրտանոթային վիրաբուժությունը, ատամնաբուժությունը, պլաստիկ վիրաբուժությունը, ինչպես նաև՝ ախտորոշումը և օնկոլոգիական հիվանդությունները: Բայց քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ մեկնում են արտասահման, որպեսզի պլաստիկ վիրահատություն անեն, արհեստական բեղմնավորում իրականացնեն կամ բուժվեն ցողունային բջիջներից:
Գների համեմատում
Խնայողություն դեմքի վրա: Կամ, եթե ձեզ հարմար կլինի խնայողություն սրտին: Օրինակ Մոսկվայում սրտի շրջանառության վիրաբուժությունը արժե 15 հազար դոլար, այն դեպքում, որ Հնդկաստանում նման բուժման համար անհրաժեշտ կլինի 7 հազար դոլարից էլ քիչ: Գոտկատեղի փողպատվաստման պրոթեզավորման համար Հնդկաստանում, Մալազիայում, Սինգապուրում, Հարավային Կորեայում և Թայլանդում հնարավոր է կատարել այն գնով, որը չի գերազանցում տեղի կլինիկաների գնի մեկ հինգերորդը:
Դեմքի ձգումը Սինգապուրում, Հարավային Կորեայում և Մեքսիկայում կարժենա միջինում 6000 դոլար, իսկ Բրազիլիայում 5500 դոլար, Թայլանդում ` 2400 դոլար: Իհարկե մենք խոսում ենք այն ստուգված կլինիկաների մասին, որոնք ստացել են European Foundation for Quality Management (EFQM) կամ Joint Commission International (JCI) որակի սերտիֆիկատ:
Թոփային ուղղությունները
Ամենահայտնի ուղղություններից են համարվում Բրազիլիան, Կոստա Ռիկան, Հնդկաստանը, Մեքսիկան, Սինգապուրը և Թայլանդը: Առաջին հերթին զբոսաշրջիկները «ընտրում են» են գները, որոնք ավելի էժան են, քան Իսրայելում կամ Գերմանիայում: Բայց դա չէ հիմնական գործոնը:
Բոլոր վերոնշյալ երկրներում և կառավարությունը, և մասնավոր սեկտորը լրջորեն զբաղվում են առողջապահությամբ: Բացի դրանից, այստեղ արդեն վաղուց սովոր են բավականին շատ միջազգային հաճախորդների հոսքին, իսկ զբոսաշրջային ենթակառուցվածքը պարզապես դուրս է բոլոր տեսակի գովասանքից (ինչու չհամատեղել օգտակարը հաճելիի հետ):
Որքան է հնարավոր խնայել
Բրազիլիա – 25-40%
Հարավային Կորեա – 30-45%
Սինգապուր – 30-45%
Թայվան – 40-55%
Կոստա Ռիկա – 40-65%
Մեքսիկա – 40-65%
Թայլանդ – 50-70%
Հնդկաստան – 50-70%
Բրազիլիա. վայրի կապիկների և տաղանդավոր բժիշկների երկիր
Բրազիլիան ավետյաց երկիր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են վստահել իրենց կյանքը և արտաքին տեսքը պլաստիկ վիրաբույժին: Այս երկրում գործում են պլաստիկ վիրաբուժության ավելի քան 4500 արտոնագրված մասնագետներ: Անցյալ տարի «արևադարձային հսկան» ընդունել է մոտավորապես 180 հազար բժշկական զբոսաշրջիկների, որոնք այցելել են այստեղ ոչ միայն իրենց համար, այլև իրենց ընտանի կենդանիների համար. Բրազիլիայում անգամ պլաստիկ վիրահատություններ են անում շներին և կատուներին:
Սան Պաուլոյում, Ռիո դե Ժանեյրոյում, Պորտու Ալեգրիում և Սանտոսում հնարավոր է ձգել փորը, մեծացնել կուրծքը կամ 3-7 հազար դոլարով ռինոպլաստիկա անել: Բայց սիլիկոնը այն ամենը չէ, ինչով հարուստ է Բրազիլիան: Այստեղ շատ հմուտ սրտաբաններ և սրտի վիրաբույժներ են, նյարդաբաններ և նյարդավիրաբույժներ, արհեստական բեղմնավորման մասնագետներ (չշփոթեք տաքարյուն բրազիլացի մաչոների հետ), ատամնաբույժեր, մաշկաբաններ, դիետոլոգներ և մազերի փոխպատվաստման բժիշկներ: Եվ թող ձեզ չզարմացնի այն փաստը, որ Բրազիլիան գտնվում է երրորդաշխարհի երկրների ցանկում, չէ որ վերապատրաստվելու համար հարկավոր է 11 տարի սովորել և աշխատել համալսարանում:
Բրազիլիայի լավագույն կլինիկաները
Իվո Պիտանգի Կլինիկա (Ivo Pitanguy Clinic) – պլաստիկ վիրաբուժության կենտրոն
Hospital do Coracao – կարդիոլոգիական կենտրոն
Ալբերտ Էյնշտեյնի կլինիկա (Hospital Israelita Albert Einstein) – Կարդիոլոգիա, նյարդոլոգիա, օնկոլոգիա, օրգանների փոխպատվաստում, օրթոպեդիա, մաշկաբուժություն, ստամոքսաաղիքային բուժում, հեմատոլոգիա, ակնաբուժություն, պլաստիկ վիրաբուժությոն և ուռոլոգիա:
Հնդկաստան. սպիտակ խալաթներ՝ առանց անփութության
Անցած տարի Հնդկաստան է այցելել 400 հազար զբոսաշրջիկ, ովքեր ընտրել են Շիվայի դքսությունը վերականգնողական բուժումների համար: Այնպիսի բարդ վիրահատությունները, ինչպիսիք են՝ իշեմիկ պատվաստումը, այստեղ կարող է 90%-ով էժան լինել, քան Ռուսաստանում: Զբոսաշրջիկների հիմնական զանգվածը այստեղ այցելում են օրթոպեդիկ և սրտային խնդիրներով:
Այսօր Հնդկաստանում աշխատում է ավելի քան 60 կլինիկա՝ արտոնագրված JSC-ով: Ամենաթեժ մասնավոր կլինիկանները գտնվում են Բանգալորում, Դելիում, Մումբայում և Չեննայիում: Եվ եթե ասենք որակի և գնի հարաբերության մասին, ապա Հնդկաստանին բժշկական զբոսաշրջության ոլորտում հավասարը չկա: Այստեղ մշտապես պահպանվում են ոչ ավանդական վերականգնողական բոժումները, որոնք հաճախորդներին թույլ են տալիս կենտրոնանալ իրենց օրգանիզմի առանձնահատկությունների վրա:
Հնդկաստանի լավագույն կլինիկաները
Fortis Hospitals Mumbai – կարդիոլոգիա, կոսմետիկ և վերականգնողական վիրաբուժություն, վերարտադրողական բժշկություն, օնկոլոգիա, օրթոպեդիա, ողնաշարի վիրաբուժություն, քաշի նվազում
Fortis Escorts Heart Institute – կարդիոլոգիա, ատամնաբուժություն, օրթոպեդիա, ողնաշարի վիրաբուժություն
Columbia Asia India – կարդիոլոգիա, օնկոլոգիա, օրթոպեդիա, ողնաշարի վիրաբուժություն, քաշի նվազում
Սինգապուր. հանգստություն հոգու և մարմնի համար
Սինգապուրը կարող ենք անվանել բժշկական զբոսաշրջության վետերան: Այս երկրում է գտնվում աշխարհի ամենալավ առողջապահական համակարգերից մեկը, հատկապես եթե խոսքը գնում է քաղցկեղի բուժման մասին: Անցած տարի Սինգապուր են այցելել ավելի քան 600 հազար բժշկական զբոսաշրջիկներ, չնայած այն բանին, որ այստեղ աշխատում են համեմատաբար քիչ միջազգային հավատարմագրված հաստատություններ:
Սինգապուրի մասնագիտացումը բավականին ընդարձակ է. այստեղի բժիշկները պարզապես հրաշագործներ են կարդիովիրաբուժության, գաստրոէնթերոլոգիայի, ընդհանուր վիրաբուժության, հեպատոլոգիայի, նյարդաբանության, ուռուցքաբանության, ակնաբուժության, օրթոպեդիայի և ցողունային բջիջների վերականգման ոլորտներում: Չնայած այն բանին, որ սա փոքրիկ ասիական երկիր է, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նրա առողջապահական համակարգը բնորոշում է՝ որպես Ասիայում լավագույնը նրան հատկացնում է համաշխարհային վարկանիշային աղյուսակում վեցերորդ հորիզոնականը:
Սինգապուրի լավագույն կլինիկաները
Gleneagles Hospital – կարդոլոգիա, վերականգնողական առողջություն, ուռուցքաբանություն, օրթոպեդիա, ողնաշարի վիրաբուժություն
National University Hospital – կարդոլոգիա, ատամնաբուժություն, ուռուցքաբանություն, ակնաբուժություն, օրթոպեդիա, ողնաշարի վիրաբուժությունRaffles Hospital – կարդոլոգիա, կոսմետիկ և վերականգնողական վիրաբոււժություն, ատամնաբուժություն, վերականգնողական առողջություն, ուռուցքաբանություն, օրթոպեդիա
Մեքսիկա. Երբ բժիշկները օգնում են բնությանը
Մեքսիկայում ամենահայտնի բուժումներից է համարվում քաշի նվազումը վիրահատական միջոցներով, ինչպես նաև՝ ատամնաբուժական ծառայությունները: Տեկիլայի համաշխարհային կենտրոնը՝ որպես վերականգնողական կենտրոն, ամեն տարի մոտավորապես 1 միլիոն զբոսաշրջիկ է հավաքում: Շնորհիվ Մեքսիկայի և ԱՄՆ-ի մոտիկության՝ այցելուների հիմնական մասը գալիս է Կալիֆորնիայից, Տեխասից և Արիզոնայից: Շատերը ամեն տարի գալիս են այստեղ ատամների մաքրման, պլանային ստուգման, բժշկական ստուգման և այլ բուժումների համար, որոնք արժեն չնչին գումար:
Մեքսիկայում մեծ պահանջարկ է վայելում բժշկական ծառայությունները ակնաբուժության, ատամնաբուժության և կոսմետիկ վիրահատությունների ոլորտում: Իսկ որպես պարգև այցելուները ստանում են հիանալի լողափեր և հարուստ պատմամշակութային վայրեր:
Մեքսիկայի լավագույն կլինիկաները
Hospital OCA – կարդոլոգիա, վերականգնողական առողջություն, ուռուցքաբանություն, օրթոպեդիա, ողնաշարի վիրաբուժություն, քաշի նվազում
Clínica Vitro – կոսմետիկ և վերականգնողական վիրաբոււժություն, օրթոպեդիա, քաշի նվազման վիրաբուժություն
CIMA Monterrey –կարդոլոգիա, կոսմետիկ և վերականգնողական վիրաբոււժություն, օրթոպեդիա, քաշի նվազման վիրաբուժություն
Թայլանդ. Ցանկացած քմահաճույք
Երբ խոսում են «հազարավոր ժպիտների երկրի» մասին բժշկական զբոսաշրջության շրջանակում, ապա անկասկած դա վերաբերվում է կոսմետիկ վիրահատությանը. այդ բնագավառում Թայլանդը համարվում է առաջատար: Ամեն տարի այստեղ են այցելում մոտավորապես 1.2 միլիոն զբոսաշրջիկ աշխարհի 120 երկրներից, որոնց հիմնական նպատակն է օգտվել Թայլանդի բժշկական ենթակառուցվածքներից:
Համաձայն Միացյալ միջազգային հանձնաժողովի տվյալների՝ այստեղ լավ զարգացած է բժշկության բոլոր ճյուղերը, իսկ եթե խոսքը վերաբերվում է սեռը փոխելուն, ապա Թայլանդը համար մեկ ուղղությունն է, որի հետ ոչ մեկ չի կարող մրցել: Այս երկրում հիմնական շեշտը դրվում է «ամերիկյան մոդելը»-ի վրա բժշկական սպասարկման հարցում, այդ պատճառով գրեթե բոլոր բուժաշխատողները վերապատրաստվում են ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և ճապոնիայում:
Թայլանդի լավագույն կլինիկաները
Bangkok Hospital Medical Center – կարդոլոգիա, ատամնաբուժություն, ուռուցքաբնություն, օրթոպեդիա, ողնաշարի վիրաբուժություն
BNH Hospital – ատամնաբուժություն, արհեստական բեղմնավորում, օրթոպեդիա, ողնաշարի վիրաբուժություն
Yanhee International Hospital – կոսմետիկ և վերականգնողական վիրաբուժություն