«Թռչկան» ջրվեժը հյուսիսային Հայաստանի բնության ամենագեղեցիկ հրաշալիքներից մեկն է, որը գտնվում է ՀՀ Շիրակի եւ Լոռու մարզերի սահմանային հատվածում` Չիչխան գետի վրա: «Թռչկան» ջրվեժն իր բարձրությամբ առաջինն է Հայաստանում: Ջրվեժի բարձրությունը 25.5 մ է:
Ջրվեժներից միջինը մեկ վայրկյանում 1,18 տոննա ջուր է թափվում «Թռչկան» ջրվեժից: Այս ցուցանիշով նույնպես Թռչկանն առաջինն է Հայաստանում:
Trchkan waterfall and area nature by ShirakCentre
Իսկ Չիչխան գետի ու նրա ափամերձ տարածքների էկոհամակարգն ունի բավականին հարուստ կենսաբազմազանություն` ուրույն բուսատեսակներով և կենդանատեսակներով, որոնց թվում կան նաև ՀՀ կարմիր գրքում գրանցված տեսակներ: Թռչկան ջրվեժի հարակից տարածքն աչքի է ընկնում գեղատեսիլ լանդշաֆտային բազմազանությամբ և ուրույն բնապատկերներով:
Թռչկան ջրվեժի և շրջակայքի լուսանկարներ. Trchkan waterfall and neer area photos.
(c) Knara Ter-Hovhannisyan