Տուրիստական նորություններ նախագիծը հայտարարում է «Իմ լավագույն ճանապարհորդական լուսանկարը» խորագրով մրցույթ
Մրցույթ – Իմ լավագույն ճամփորդական լուսանկարը
Ամառային հանգստի մի մասն արդեն անցյալում է, ոմանք արդեն հասցրել են հանգստի մեկնել ու ճանապարհորդական լուսանկարների մի մեծ թղթապանակ ներբեռնել համացանց, իսկ ոմանք էլ դեռ շոգ աշխատավայրերում նստած երազում են կապուտակ ծովի ու սպիտակ ավազի մասին՝ թերթելով նախորդ տարիների ճանապարհորդական լուսանկարները: Ուշադրությո՛ւն, տուրիստական նորություններ նախագիծը հայտարարում է մրցույթ:
Մինչև սույն թվականի հուլիսի 30-ը ուղարկեք ՄԵՐ ԷԼՓՈՍՏԻՆ` travelnews.am@gmail.com հասեցին ձեր լավագույն ճանապարհորդական լուսանկարները, նշեք անուն ազգանունը և լուսանկարվելու վայրը և դարձեք մրցույթի մասնակից: Յուրաքանչյուր մասնակից կարող է ուղարկել մրցույթային առավելագույնը 2 լուսանկար: Մրցույթը կմեկնարկի օգոստոսի 1-ին և կավարտվի սեպտեմբերի 10-ին: Ձեր ուղարկած լուսանկարները օգոստոսի 1-ին կհրապարակվեն մեր ֆեյսբուքյան էջում, որտեղ էլ ձեր լուսանկարները պետք է արժանանան հավանությունների (Like):
Հաղթող կճանաչվի, ուշադրություն, 5 լուսանկար:
Ամենաշատ լայքեր հավաքած լուսանկարի հերոսը որպես մրցանակ կստանա ճանապարհորդական պայուսակ: Հավանությունների թվով երկրորդ տեղը զբաղեցրած լուսանկարը ուղարկած մասնակիցը նվեր կստանա ճամփորդական դրամապանակ: Երրորդ տեղի համար նախատեսված է ճամփորդական թեմայով զարդ:
Ուշադրություն, կան նաև հատուկ մրցանակներ: Երկու մասնակից, որոնց ուղարկած լուսանկարները կարժանան կայքի անձնակազմի հավանությանը, կստանան MINI ULTRA SLIM CARD-PHONE հեռախոս՝ թեթև ճանապարհորդելու և միևնույն ժամանակ կապի մեջ մնալու համար, իսկ մյուս մասնակիցը կստանա MP3 Player:
Մրցույթի լուսանկարներ ընդունելու փուլի մեկնարկը տրված է:
Ուշադրություն !!!
Լուսանկարները կհրապարակվեն մեր ֆեյսբուքյան էջում – այստեղ: Լուսանկարների LIKE-երը պետք է կատարվեն միայն մեր ֆեյսբուքյան էջում տեղադրված լուսանկերներում: Այլ էջերում կամ ձեր պրոֆիլում տեղադրված LIKE-երը հաշվարկի ենթակա չեն:
Մաղթում ենք հաջողություն:
Ծանոթացեք մրցույթի մասնակցության պայմաններին
Ուղարկելով լուսանկար Տուրիստական Նորություններ նախագծի travelnews.am@gmail.com էլփոստի հասցեին, դուք համաձայնվում եք ստորև նշված բոլոր պայմաններին.
– Տուրիստական Նորություններ նախագիծը հրապարակում է լուսանկար(ներ)ը իր ֆեյսբուքյան էջում (www.fb.com/tourinform)
– Լուսանկարները կարող են օգտագործվել պրոմո նպատակներով և խմբագրված, ձևափոխված կամ բնօրինակ տարբերակներով օգտագործվեն որպես մրցույթի խթանիչ մեդիա՝ հրապարակվելով travelnews.am կայքում, ինչպես նաև գործընկեր կայքերում, բլոգներում և ֆեյսբուքյան էջերում:
– Մրցույցի մասնակիցները պարտավոր են չչարաշահել լուսանկարների համար Like-եր ձեռք բերելու տարբերակները՝ չկիրառելով սփամային միջոցներ:
– Լուսանկարները պետք է պարունակեն զբոսաշրջության հետ կապված բովանդակություն, որտեղ գլխավոր դերում պետք է լինի մարդը:
– Լուսանկարները չպետք է պարունակեն պորնոգրաֆիկ, մարդու իրավունքները ոտնահարող բովանդակություն
– Մրցույթի կազմակերպիչները կարող են մասնակցին առանց տեղեկացնելու չհրապարակել լուսանկարը մրցույթի համար նախատեսված հարթակում, եթե գտնեն, որ լուսանկարը չի համապատասխանում վերը թվարկած որևէ պայմանին: