Տերմիններ, որոնք պետք կգան մատչելի ճանապարհորդության համար. մաս 2

Գաղտնիք չէ, որ զբոսաշրջիկները միշտ և ամենուր թողնում են «հարուստ մարդու տպավորություն», հետևաբար ճանապարհորդության ընթացքում նախատեսված ծախսերը անհասկանալի կերպով կրկնապատկվում են: Այդ ամենից խուսափելու համար անհրաժեշտ է լինել տեղեկացված և օգտագործել ունեցածդ գիտելիքներն ու ինֆորմացիան մատչելի հանգիստ կազմակերպելու համար: Այս հարցում քեզ կօգնի Տուրիստական նորությունները: Մենք արդեն ներկայացրել են  ճանապարհորդական եզրույթների շարք, որոնք անհրաժեշտ է իմանալ, որպեսզի ճանապարհորդությունը  մատչելի և ձեռնտու լինի: Այժմ Ձեր նոթատետրում ավելացրեք  ևս հինգը:

E-գիրք

Տպագիր գրքերն ու ուղեցույցները մեծ տեղ են զբաղեցնում ճամպրուկում, ինչը կարող է բերել ավելորդ քաշի, որն էլ հավելյալ գումար կարժենա: Նախօրոք վերբեռնեք էլեկտրոնային գրքեր և ուղեցույցներ և վայելեք դրանք` խուսափելով հավելյալ վճարից և ծանր քաշից:

Ճանապարհորդական ամսագրեր. էլեկտրոնային տարբերակ

Պայծառ, գունեղ ճանապարհորդական ամսագրերը շարունակում են մնալ զբոսաշրջիկների հիմնական ոգեշնչման աղբյուրները: Որտե՞ղ գնալ, ի՞նչ անել, ո՞ր երկրներն են նորաձև և թանկ և այլն: Միայն թե պարտադիր չէ, որ ամեն անգամ գնեք այդ ամսագրերի տպագիր տարբերակները: Կարելի է կարդալ հոդվածները դրանց էլեկտրոնային տարբերակներում:

«Նախաճաշ և անկողին»  (անգլ. B&B – bed & breakfast)

Սա մատչելի հյուրանոցն է, որտեղ միակ ծառայությունը, որը կարող ես ակնկալել,   սնվելն ու քնելն է:  Հստակ սահման դնել հյուրատան և B&B-ի միջև գրեթե անհնար է:

Ինտերնետ

Համացանցը Ձեր հավատարիմ ընկերն է և ճանապարհորդության ընթացքում, և դրան պատրաստվելիս: Կարդացեք հոդվածներ տարբեր երկրների մասին, ընտրեք ճանապարհորդության վայրը, որտեղ պտտվել և որտեղ մնալ: Առաջնորդվեք այլ զբոսաշրջիկների կարծիքներով, փնտրեք ամենամատչելի ավիատոմսերը և ամրագրեք դրանք օնլայն: Արդեն տեղում կարելի է օգտվել ինտերնետ-քարտեզներից, գտնել հարմար և մոտակա ռեստորաններ և տեսարժան վայրեր:

Քոաչսերֆինգ (անգլ. coachsurfing)

Այս անվանումը առաջացել է CoachSurfing կայքի շնորհիվ, որը հյուրանոցային սոցիալական ցանց է, որտեղ անշարժ գույքի սեփականատերերը, ովքեր պատրաստ են անվճար հյուրեր ընդունել, հանդիպում են քոաչսերֆերների ամբողջ աշխարհից: Փոխհարաբերությունների այս մոդելը արագորեն ժողովրդականություն նվաճեց, որի շնորհիվ համացանցում հայտնվեցին նմանատիպ այլ կայքեր:

Շարունակելի…

You might also like