TripAdvisor ճանապարհորդական կայքը կազմել է աշխարհում լավագույն կղզիների վարկանիշային աղյուսակը՝ հիմնվելով զբոսաշրջիկների կարծիքների վրա։ Հաշվի են առնվել աշխարհի կղզիների հյուրանոցների, ռեստորանների և տեսարժան վայրերի մասին վերջին 12 ամիսների կարծիքների քանակն ու որակը։ Այս մասին հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով ընկերության մամուլի հաղորդագրությանը։ Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցրել է Մաուի՝ հավայան արշիպելագի մեծությամբ երկրորդ կղզին։ Այստեղ զբոսաշրջիկներին գրավում են ոսկեգույն ավազը, զարմանահրաշ բամբուկի անտառները և քնած Հալեկալա հրաբուխի գագաթից բացվող տեսարանները, որը կղզու ամենաբարձր կետն է՝ ծովի մակերևույթից 3050 կմ բարձր։ Երկրորդ տեղում հայտնվել է հունական Սանտորինի կղզին, որը համարվում է Միջերկրական ծովի ամենառոմանտիկ հանգստավայրերից մեկը, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է «ծառի և ջրի երկիր» Յամայկան։ Լավագույն կղզիների ցանկում հայտնվել են նաև Պրովիդենսիալեսը (Կարիբյան ծով), Բալին (Հնդկական օվկիանոս), Մայորկան (Միջերկրական ծով), Մավրիկիոսը (Հնդկական օվկիանոս), Պhուկետը (Անդամանյան ծով), Բորա Բորան (Խաղաղ պվկիանոս) և Ֆերնանդու դե Նորոնյան (Ատլանտյան օվկիանոս)։