Եթե դուք ճանապարհորդում եք և ձեզ հետ վերցնում եք միայն մեկ պայուսակ, որն էլ հեշտությամբ տեղավորվում է նստատեղի տակ, ապա դուք կարող եք հեշտացնել ձեր թռիչքը՝ օգտվելով American Airlines ավիաընկերությունից:
Ավիաընկերությունը հայտարարում է, որ քիչ ուղեբեռով զբոսաշրջիկները (դա չի վերաբերվում ճամպրուկներին, այլ միայն թեթև ձեռքի ուղեբեռին) կարող են վայրեջքի ժամանակ արտոնություններ ստանալ, ընդ որում՝ անվճար: Ավիաընկերության կարծիքով, այդպիսի նախապատվությունները կարող են արագացնել ուղևորների մուտքը ինքնաթիռ և թույլ տան թռիչքներն իրականացնել առանց ուշացման:
Ինչպես հայտարարել է American Airlines ավիաընկերության ուղևորների սպասարկման ծառայության տնօրեն Քևին Դոքսինը՝ երբեմն վայրէջքի ժամանակ ուշացումը կազմում է 2 րոպեից ոչ քիչ: Թվում է, թե դա քիչ է, բայց հաշվելով թռիչքների քանակը, որոնք կատարվում են մեկ օրվա ընթացքում, ընկերությունը կորցնում է բավականին շատ ժամանակ, հայտնում է news.com.au-ն: