GO Airport Express ամերիկյան ընկերության անցկացրած ուսումնասիրությունների համաձայն` այն դեպքում, որ ավիաընկերությունը եկամուտ չի ստանում հասարակական սննդից, օդանավակայանների ռեստորանները մեծ գումարներ են աշխատում: Բանն այն է, որ ուղևորները խոստովանել են, որ ավելի նախընտրում են սնվել օդանավակայանի ռեստորանում, քան ինքնաթիռում: Հարցվածների միայն 2%-ն է սնունդ գնում ինքնաթիռում. այս մասին հայտնում է Travel Daily News-ը: GO Airport Express-ը, որը վերգետնյա փոխադրամիջոց է ապահովում Չիկագոյի O’Hare International Airport և Midway Airport օդանավակայաններում, ուղևորների շրջանում հարցում է անցկացրել որին մասնակցել են 400 հոգի:
Հարցվածների 55%-ը հայտարարել է, որ վերահսկողությունն անցնելուց հետո ճաշում է օդանավակայանում: 26%-ը խոստովանել է, որ գումար չի ծախսում սննդի վրա А կետից В կետ տեափոխվելու դեպքում. ուտում է թռիչքից առաջ և վայրէջքից հետո: Հարցվածների 8%-ը իրենց հետ տանում են սնունդ: Ուղևորների 4%-ը սնվում են օդանավակայանում գրանցումից հետո, և 4%-ն էլ` գրանցումից հետո գնում է սնունդ օդանավակայանում, որպեսզի այն ուտի ինքնաթիռում: Հարցվածների մեջ եղել են նաև այնպիսինները, ովքեր ընտրել են սնվելու վայրն ու ժամը` ըստ հանգամանքների: