Ամերիկյան Ֆլորիդա նահանգի 35-ամյա բնակչուհին ողբերգական մահ է ունեցել Գրանդ Կանյոն ազգային պարկում։ Զբոսաշրջուհու մահը, որը վրա է հասել կիրճում հրապարակած լուսանկարից երկու ժամ անց, շատ անսպասելի է եղել նրա ընկերների և հարազատների համար։
Սելֆի նկարելու փորձի ժամանակ Քոլին Բյորնսը սայթաքել է և ընկել կիրճը ավելի քան 120 մետր բարձրությունից։ Չնայած անմիջապես ցուցաբերված բժշկական օգնությանը՝ զբոսաշրջուհու կյանքը չի հաջողվել փրկել։
Ooh Aah Point վայրը, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, հայտնի է լուսանկարների սիրահարների շրջանում՝ որպես ազգային պարկի ամենագեղատեսիլ հատված։ Հենց այստեղ են հազարավոր զբոսաշրջիկներ հերթ կանգնում հաջող լուսանկար ունենալու համար՝ մոռանալով անվտանգության կանոնների մասին։